Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հրամանագրերով Աղվան Վարդանյանն ազատվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի, Լեւոն Մկրտչյանը` կրթության եւ գիտության նախարարի, Դավիթ Լոքյանը` գյուղատնտեսության նախարարի պաշտոնից։
Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, նույն օրը Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել Արսեն Համբարձումյանին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, Սպարտակ Սեյրանյանին` կրթության եւ գիտության նախարար, Արամայիս Գրիգորյանին` գյուղատնտեսության նախարար նշանակելու մասին:
Դաշնակցական երեք նախարարները հրաժարական են տվել կուսակցության Բյուրոյում ընտրվելու կապակցությամբ: Նրանց պաշտոններում նոր թեկնածությունները Դաշնակցությունը հանրապետության նախագահին էր ներկայացրել անցած շաբաթավերջին: