Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը նախարարների նոր թեկնածություններ է ներկայացրել


Դաշնակցության Գերագույն մարմինը անցած շաբաթվա վերջին որոշել է երեք նախարարների նոր թեկնածություններ առաջարկել Հայաստանի նախագահին: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանը տեղեկացել է կուսակցության Գերագույն մարմնից:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում առաջարկվել է Արսեն Համբարձումյանի, գյուղատնտեսության նախարարի պաշտոնում՝ Արամայիս Գրիգորյանի, իսկ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնում՝ Սպարտակ Սեյրանյանի թեկնածությունը:

Միեւնույն ժամանակ, նախագահի աշխատակազմից «Ազատություն» ռադիոկայանին այսօր հայտնել են, որ Սերժ Սարգսյանը որեւէ նախարարի նշանակման մասին հրամանագիր առայժմ չի ստորագրել:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG