Մատչելիության հղումներ

Մոսկվայում ծեծի է ենթարկվել Մանանա Ասլամազյանի փաստաբանը


Ռուսաստանի մայրաքաղաքում ծեծի է ենթարկվել «Կրթված մեդիա» հիմնադրամի նախագահ Մանանա Ասլամազյանի փաստաբան Վիկտոր Պարշուտկինը:

Փաստաբանի վկայությամբ` իր վրա հարձակվել են երկու սափրագլուխ երիտասարդներ եւ, առանց որեւէ բացատրության, փայտե մահակներով խփել են գլխին:

Փաստաբանը լրագրողներին ասել է, թե հարձակումը կապված է Մանանա Ասլամազյանի գործի հետ:

«Նրանց հրահանգված է եղել սպանել ինձ», - ասել է Պարշուտկինը:

Օրերս Ռուսաստանի Սահմանադրական դատարանը բավարարել է «Կրթված մեդիա» հիմնադրամի նախագահի հայցը, որով վերջինս բողոքարկել էր իրեն մաքսանենգության մեջ մեղադրելու որոշումը:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG