Մատչելիության հղումներ

Նվեր Ստեփանյանը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման


Երեւանի քրեական դատարանը այսօր Նվեր Ստեփանյանին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ` «զանգվածային անկարգություններ», եւ նրան դատապարտել է ազատազրկման 3 տարի ժամկետով:

Նվեր Ստեփանյանը մեղադրվում է մարտի 1-ին ժամը 22:30-ի սահմաններում Երեւանի Լեոյի փողոցի 9-րդ շենքի տանիքից բենզինով լի շշի պարունակությունը վառելով` այն ոստիկանության ներքին զորքերի ավտոմեքենայի վրա նետելու մեջ, ինչի հետեւանքով այրվել է մեքենայի բեռնախցիկի ծածկը՝ պատճառելով 120 հազար դրամի նյութական վնաս:

Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանի հաղորդագրության համաձայն, գործը դատարանում քննվել է արագացված դատաքննության կարգով:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG