Վրաստանում տեղակայված ՄԱԿ-ի դիտորդական առաքելությունն այսօր հրապարակել է զեկույց, որի համաձայն` անջատողական Աբխազիայի օդային տարածքում ապրիլի 20-ին վրացական ինքնակառավարվող հետախուզական օդանավը վայր են գցել ոչ թե աբխազները, այլ ռուսական մարտական օդանավի արձակած հրթիռը:
«Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ` ռադարն արձանագրել է այն պահը, երբ Աբխազիայի օդային տարածքում հետախուզական օդանավը ոչնչացնելուց հետո մարտական օդանավն ուղղություն է վերցրել դեպի Ռուսաստանի օդային տարածք:
«Քանի որ չկան այս հանգամանքը ժխտող ապացույցներ, սա թույլ է տալիս հանգել այն եզրակացության, որ հետախուզական օդանավը ոչնչացրած մարտական ինքնաթիռը պատկանում է Ռուսաստանի օդային ուժերին», - ասվում է ՄԱԿ-ի զեկույցում:
Ռուսաստանը ապրիլի 20-ի միջադեպի վերաբերյալ պնդում էր, թե հետախուզական օդանավը ոչնչացրել է աբխազական հակահրթիռային պաշտպանության մարտկոցը:
Վրաստանը հետախուզական օդանավի ոչնչացումը որակել է որպես «միջազգային ագրեսիայի ակտ»:
Արմեն Քոլոյան, Պրահա