Մատչելիության հղումներ

Լեհաստանը եւ Շվեդիան Եվրամիությանն առաջարկել են սերտացնել կապերը նախկին խորհրդային երկրների հետ


Եվրամիության արտգործնախարարների` այսօր Բրյուսելում մեկնարկած հանդիպման ժամանակ Լեհաստանը եւ Շվեդիան նախկին խորհրդային հանրապետությունների հետ Միության կապերը սերտացնելու առաջարկ են ներկայացրել:

«Արեւելյան գործընկերություն» ծրագիրը, որում նախատեսվում է ընդգրկել Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը, նպատակ ունի այդ երկրների նկատմամբ մեղմել վիզային սահմանափակումները եւ ազատականացնել առեւտուրը:

Լեհաստանի եւ Շվեդիայի համատեղ առաջարկում նշված չէ Եվրամիությանը անդամակցության հեռանկարը:

Այդուհանդերձ, Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ երկարաժամկետ նպատակը այդ երկրներին օգնելն է` նախապատրաստվելու Եվրամիությանը վերջնական անդամակցությանը:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG