Մատչելիության հղումներ

Ազատամարտիկ Գեւորգ Ղազարյանի տասնյակ զինակիցները մտադիր են հացադուլ սկսել Գյումրիում


Զանգվածային անկարգությունների մեջ մեղադրվող ազատամարտիկ Գեւորգ Ղազարյանի մոտ 50 զինակիցներ եւ այլ քաղաքացիներ այսօր հայտարարել են, որ մտադիր են վաղը երեկոյան նախազգուշական հացադուլ սկսել Գյումրիում:

Նրանց հայտարարության մեջ ասված է, որ անցած շաբաթ կայացած դատական նիստում «9 վկաներից 8-ը իրենց ցուցմունքներում հերքել են Գեւորգ Ղազարյանի մասնակցությունը մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերին»:

Ազատամարտիկները կոչ են արել Երեւանի քրեական դատարանի դատավորին «արդարացի եւ անաչառ մոտեցում ցուցաբերել հայրենիքի նվիրյալ ազատամարտիկի նկատմամբ»:


Սաթենիկ Վանցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG