Վրաստանում երեկ անցկացված խորհրդարանական ընտրություններում, նախնական արդյունքներով, համոզիչ հաղթանակ է տարել նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը:
Այսօր առավոտյան Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է տեղամասերի շուրջ մեկ քառորդում ձայների հաշվարկման արդյունքները, ըստ որոնց` «Միացյալ ազգային շարժում»-ը ստացել է ընտրողների ձայների 63.3 տոկոսը, իսկ «Միացյալ ընդդիմություն - Ազգային խորհուրդ - Նոր աջեր» դաշինքը` 13.2 տոկոսը: Խորհրդարանում խմբակցություն ունենալու համար սահմանված 5 տոկոսի շեմը, ըստ նախնական արդյունքների, հաղթահարել են նաեւ «Քրիստոնեա-դեմոկրատական շարժում» կուսակցությունը` 8.2 տոկոս, եւ Լեյբորիստական կուսակցությունը` 6.2 տոկոս:
Վրաստանի նոր խորհրդարանը կունենա 150 պատգամավոր, որոնցից 75-ը ընտրվում են կուսակցական ցուցակներով, 75-ը` մեծամասնական ընտրակարգով:
Լիազորություններն ավարտող խորհրդարանը ունի 250 տեղ:
«Կովկասպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, այսօր դիմելով Վրաստանի քաղաքացիներին` նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ողջունել է ընտրությունների արդյունքները: Նա վստահեցրել է, թե թեեւ հավանականությունը մեծ է, որ իր կուսակցությունը նոր խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն կկազմի` ստանալով տեղերի երկու երրորդը, ինքը նվիրված կմնա ընդդիմության հետ սերտորեն աշխատելու խոստմանը:
«Նույնիսկ ես զարմացած եմ աջակցության այն բարձր մակարդակով, որը մենք ստացանք այս խորհրդարանական ընտրություններում», - հայտարարել է Վրաստանի նախագահը:
Սահակաշվիլին կոչ է արել բոլոր կուսակցություններին «հարգել վրաց ժողովրդի կամքը»` հավելելով. - «Մենք պաշտպանելու ենք ժողովրդի կամքը, եւ ոչ ոք չի կարող ձեռք բարձրացնել վրաց ժողովրդի կամքի վրա, ոչ ոք չպետք է որեւէ պատրանք ունենա այդ կապակցությամբ»:
Ինչպես երեկ երեկոյան «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Վրաստանի լիազորություններն ավարտող խորհրդարանի պատգամավոր Վան Բայբուրդը, ընտրողների առավել մեծ ակտիվություն է արձանագրվել հայաբնակ Նինոծմինդայի շրջանում, որտեղ քվեարկել է ընտրողների մոտ 81 տոկոսը, բարձր էր ակտիվությունը նաեւ հայաբնակ մյուս շրջաններում` Ախալքալակում, Ախալցխայում:
Այդ պահի դրությամբ Բայբուրդի ունեցած տվյալներով` երեք հայ պատգամավոր արդեն ընտրվել է. - «Հենզել Մկոյանը` Նինոծմինդայում, Հարություն Հովհաննիսյանը` Ախալքալակում, իսկ համանասնականով` «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ցուցակով, կանցնի Թբիլիսիի հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը»:
Վան Բայբուրդը, որը չէր առաջադրվել այս ընտրություններում, ոչ հաստատեց եւ ոչ էլ հերքեց լուրերը, թե նշանակվելու է Վրաստանի նախագահի ազգային հարցերով խորհրդական:
«Մինչեւ հունիսի 10-15-ը, մինչեւ կգումարվի նոր խորհրդարանի առաջին նիստը, ես համարվում եմ խորհրդարանի պատգամավոր», - ընդգծեց նա:
Հրաչ Մելքումյան, Պրահա