Մատչելիության հղումներ

Դոնալդ Տուսկ. «Եվրամիությունը պետք է սերտացնի հարաբերությունները արեւելյան հարեւանների հետ»


Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն այսօր կոչ է արել Եվրամիությանը սերտացնել հարաբերությունները արեւելյան հարեւանների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի եւ Բելառուսի հետ:

Նրա կարծիքով, Եվրամիությունը պետք է պարբերական հանդիպումներ կազմակերպի արեւելյան հարեւանների հետ, նաեւ` գագաթնաժողովների մակարդակով:

«Ռոյթերզ»-ի վկայությամբ՝ Լեհաստանի վարչապետն ասել է, թե հունիսի 19֊20-ին կայանալիք Եվրամիության գագաթնաժողովում հորդորելու է արեւելյան հարեւանների հետ համաձայնագրեր կնքել՝ ավելի սերտ համագործակցության մասին:

Արեւելյան Եվրոպայի երկրները, որոնք վերջերս են անդամագրվել Եվրամիությանը, մտավախություն ունեն, որ Ռուսաստանը ցանկանում է ամրապնդել իր ազդեցությունը նախկին խորհրդային հանրապետություններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG