Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով նախագահ Արմեն Ռուստամյանը «Հայոց Աշխարհ»-ին ասել է. - «Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի Եվրախորհուրդը բավարար գնահատելու հիմքեր ունենա, եւ այն քայլերը, որ կատարվում են, հստակ լավատեսություն են ներշնչում: Բնականաբար ժամանակ է պետք, որ արդյունքներն ի հայտ գան»:
«Առավոտ» թերթին տված հարցազրույցում Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանը ասում է. - «Ես խորհուրդ կտայի որեւէ մեկին իր վրա դատարանի գործառույթ չվերցնել եւ նման կանխակալ հայտարարություններ չանել՝ կալանվածներին հռչակելով քաղբանտարկյալներ։ Տեղի է ունեցել ողբերգություն, կան զոհեր, կատարվել են զանգվածային անկարգություններ, որոնք ուղեկցվել են թալանով, հրկիզումներով եւ այլ օրինազանցություններով: Ցուցարարների մոտ հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք: Այդ ամենի կազմակերպիչները, դրդիչները, մեղավորներն ու կատարողները պե՞տք է պատժվեն, թե՞ ոչ: Ահա այդ ամենը պարզելու համար էլ ընթանում է նախաքննություն, որը կտա բոլոր հարցերի պատասխանը: Այո, Հայաստանում չպետք է լինեն քաղաքական բանտարկյալներ, բայց եւ չպետք է լինեն մարդիկ, որոնք իրենց կատարած քրեական հանցագործությունը կփորձեն քողարկել «ենթադրյալ» քաղաքական հայացքների տակ: Ընթանում է նախաքննություն, եւ պետք չէ տարբեր քաղաքական հայտարարություններով ու սադրանքներով փորձել խանգարել գործի քննությանը»:
«Հայք»-ը այսօր գրում է. - «Այս օրերին հանրապետության գրեթե բոլոր ոստիկանատներից դատարանի դահլիճներ բերման ենթարկված ոստիկանները հիմնականում հաղթանդամ ու ֆիզիկապես լավ պատրաստված, դեմքի ինքնագոհ ու երջանիկ ժպիտով պատմում են, թե ինչպես են ցուցարարները իրենց ծեծել, ստորացրել, ոտնատակ տվել մարտի 1-ի առավոտյան եւ երեկոյան: Նրանց ցուցմունքներից կարելի է տպավորություն ստանալ, թե ցուցարարները լուսադեմին զարթնել են քնից ու գազազած հարձակվել են ֆիզիկապես տկար, հիվանդոտ ու թուլակազմ ոստիկանների վրա, որոնք թարսի պես այդ պահին դուրս էին եկել մաքուր օդ շնչելու: Հայաստանի ցանկացած քաղաքացի նվազագույնը կամաչի, որ իրեն պաշտպանում են նման վտիտ ու թուլամորթ ոստիկանները»:
«Դատելով ամենից, արմատական ընդդիմությունը հայտնվել է այնպիսի իրավիճակում, երբ պատրաստ է քաղաքական շոուի վերածել ամեն ինչ, միայն թե հասարակությունը չմոռանա Տեր-Պետրոսյանի մասին, միայն թե Եվրախորհրդի պատոնյաներին ինչ-որ նոր բան կարողանան մատուցել: Խնդիրը մեկն է` ամեն ինչ քաղաքականացնել»:
«Պրոբլեմն այն չէ, որ Հայաստանում մի 10-15 հազար մարդ կա, ում համար կյանքի միակ չափանիշն ու կյանքի միակ նպատակը ուտելիքն է: Պրոբլեմն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը ու Սերժ Սարգսյանը տասը տարվա ընթացքում հատ-հատ ջոկել են այդ մարդկանց ու «առաջ քաշել». մեկին մտցրել են Ազգային ժողով, մի ուրիշին բիզնես են տվել, երրորդին դարձրել են բարձրաստիճան ոստիկան, չորրորդին «հայտնի մտավորական» են սարքել, եւ այսպես շարունակ»:
«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. - «Եթե իրականություն դառնան ԵԽԽՎ-ի 1609 բանաձեւի վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության բոլոր առաջարկները (ինչը գործնականում բացառված է), ապա ցանկացած քաղաքական ուժ պարզապես կերազի խորհրդարանում փոքրամասնություն կազմել: ԱԺ-ի փոխնախագահ, խորհրդարանական մշտական հանձնաժողովների 4 նախագահներ, Մարդու իրավունքների պաշտպան, գլխավոր դատախազ, Վերահսկիչ պալատի նախագահ, «Ալիկ Հարությունյան», «Ամալյան»՝ այդ բոլոր «քվոտաները», ըստ «Ժառան•ության» նախագծի, պետք է պարտադիր ամրագրվեն ընդդիմության ներկայացուցիչների համար: Այդ դեպքում քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների ժամանակ պետք է ձգտեն հաղթահարել 5 տոկոսանոց արգելքը, բայց հնարավորինս քիչ տեղեր ունենան ԱԺ-ում՝ իշխանություն չլինելու համար»:
«Մարտիմեկյան դեպքերը շատերը ծանր տարան` ծանոթ արձակագիրներիցս մեկը անկողին ընկավ, մի ուսուցիչ «նստել էր» սրտի կաթիլների վրա, իսկ տնտեսագետ Էդուարդ Աղաջանովն ընդամենը 56 տարեկանում հրաժեշտ տվեց կյանքին: Այնպես որ, մարտի 1-ի զոհերը 10 չեն, շատ ավելի են: Եվ ըստ այդմ էլ` շատ ավելի մեծ է մարտի 1-ը սարքողների մեղքի ու պատասխանատվության չափը… Տնտեսագետի մահը տխուր մտքերի տեղիք տվեց, սակայն արդյո՞ք կատարվածի պատասխանատվությունը կրողները (եւ ընդհանրապես` բոլորս) հասկացան, որ մարդկային կյանքից թանկ ոչինչ չկա այս արեւի տակ»:
Արմեն Դուլյան