Մայիսի 21-ին Վրաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, որոնք կարեւոր նշանակություն ունեն 4 ամիս առաջ մեծագույն դժվարությունների եւ, ինչպես ընդդիմությունն է պնդում, կեղծիքների միջոցով նախագահական աթոռը երկրորդ անգամ շահած Միխեիլ Սահակաշվիլիի համար:
Ընտրությունները կանցկացվեն նոր կարգով. նախկինում խորհրդարանում կար 250 տեղ, իսկ նոր օրենսդիր մարմինը կունենա 150 անդամ, որոնցից 75-ը կընտրվեն կուսակցական ցուցակներով, 75-ը՝ մեծամասնական ընտրակարգով:
Վերլուծաբանների կարծիքով` ընտրական պայքարը շատ թեժ կլինի, եւ համամասնական ցուցակներով իշխանություններն ու ընդդիմությունը նոր խորհրդարանում կունենան մոտավորապես հավասար թվով տեղեր:
Ընդդիմությունը պնդում է, որ հենց այդ պատճառով էլ Սահակաշվիլին փորձում է շրջաններում մեծամասնական ընտրակարգով որքան հնարավոր է շատ կողմնակիցներ անցկացնել նոր խորհրդարան:
Նախկին խորհրդարաններում 250 տեղից միայն 235-ն էր զբաղված` 15-ը հատկացված էր Աբխազիային եւ Հարավային Օսիային: Նոր՝ ավելի փոքրաթիվ խորհրդարան ունենալու առաջարկն ընդունվել է 2003 թվականի նոյեմբերի 2-ի հանրաքվեով, իսկ 150 տեղից մեծամասնական եւ համամասնական ընտրակարգերով հավասար` 75-ական տեղ հատկացնելու մասին լրամշակումն ընդունվել է այս տարվա մարտին խորհրդարանում:
Մայիսի 21-ի ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել շուրջ վեց տասնյակ կուսակցություն, սակայն փաստաթղթերը ստուգելուց հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միայն 4 դաշինքների եւ 8 կուսակցությունների մասնակցությունն է արտոնել: Ընտրողների թիվը Վրաստանում շուրջ 3.5 միլիոն է:
Վերլուծաբանների կարծիքով` իշխանամետ ճամբարի առաջատարը Միխեիլ Սահակաշվիլիի եւ Զուրաբ Մելիքիշվիլիի ղեկավարած «Ազգային միացյալ շարժում» կուսակցությունն է, որը ներկայիս խորհրդարանում ունի սահմանադրական մեծամասնություն եւ ձեւավորվել է 2004-ի նոյեմբերին Ազգային շարժման եւ Միացյալ դեմոկրատների միավորման արդյունքում:
DPA լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի ընդդիմությունը պնդում է, որ իշխանությունները մտադիր են կեղծել ընտրությունները, եւ սպառնում է բողոքի ակցիաներով: «Եթե մայիսի 21-ի ընտրությունները կեղծվեն, ապա ժողովուրդն ապստամբություն կբարձրացնի: Եվ դա «թավշյա հեղափոխություն» չի լինի», - վերջերս հայտարարել է «Ժողովրդի կուսակցության» ղեկավար Կոբա Դավիթաշվիլին:
Միխեիլ Սահակաշվիլին, սակայն, հավաստիացրել է, որ Վրաստանում տեղի կունենան օրինակելի եւ արդար ընտրություններ:
Ընդդիմադիր ճամբարի ամենահզոր ուժը «Միավորված ընդդիմություն - Ազգային խորհուրդ - Նոր աջեր» դաշինքն է:
Ընտրությունների նախօրեին Միխեիլ Սահակաշվիլին քննադատել է Արեւմուտքի առաջնորդներին, ասելով, թե կոշտ դիրքորոշում չորդեգրելով` նրանք, փաստորեն, խրախուսում են Վրաստանի անջատողականներին սատարող Ռուսաստանին: Նրա խոսքերով` եթե Եվրոպան չհակազդի Վրաստանի հանդեպ Ռուսաստանի ձեռնարկած քայլերին, ապա Մոսկվան է’լ ավելի ագրեսիվ կդառնա մնացած տարածաշրջաններում:
Ռուսաստանը այսօր Վրաստանին, Աբխազիային եւ Հարավային Օսիային հորդորել է ստորագրել հակամարտությունների կարգավորման ընթացքում զենքի չդիմելու համաձայնագիր:
Արմեն Քոլոյան, Պրահա