Հայաստանի Ազգային ժողովի Դաշնակցության խմբակցության նախկին ղեկավար Հրայր Կարապետյանն այսօր ընտրվել է խորհրդարանի փոխնախագահ: Նրա օգտին է քվեարկել 97 պատգամավոր, դեմ՝ մեկը, երկու քվեաթերթիկ համարվել է անվավեր:
Խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ նախագահական ընտրություններին մասնակցած Վահան Հովհաննիսյանը փետրվարին հրաժարական էր տվել:
45-ամյա Հրայր Կարապետյանը 1989-ին անդամակցել է Դաշնակցությանը, եղել է Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի անդամ: 1998-ից մինչեւ 2003-ը եղել է Արագածոտնի մարզպետ: 2003 թվականից ղեկավարել է Դաշնակցության խորհրդարանական խմբակցությունը:
Ռուզան Խաչատրյան
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)