Մատչելիության հղումներ

Հրազդանի քաղաքապետի ընտրություններում Համաժողովրդական շարժումը պաշտպանում է Մեսրոպ Մեսրոպյանին


Մայիսի 25-ին Հրազդանում անցկացվելիք քաղաքապետի ընտրություններում Համաժողովրդական շարժումը պաշտպանում է Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը:

«Վարչախմբի կողմից առաջադրված ու պաշտպանվող թեկնածուի հետ առաջադրվել է նաեւ Համաժողովրդական շարժման համակիր, իր բարի համբավով Հրազդանում հայտնի Մեսրոպ Մեսրոպյանը։ Նրա թեկնածությունը ջերմորեն պաշտպանում է Արցախյան ազատամարտի հերոս, նույն տարածքից Ազգային ժողովի պատգամավոր, այսօր քաղբանտարկյալ, Հրազդանում ու տարածաշրջանում մեծ հեղինակություն վայելող Սասուն Միքայելյանը», - ասված է Համաժողովրդական շարժման կենտրոնի հաղորդագրությունում: - «Լինելով Հանրապետական կուսակցության երկարամյա անդամ, Մեսրոպ Մեսրոպյանը պահպանեց իր սկզբունքայնությունը, չկարողացավ համակերպվել այն այլասերումներին ու այլանդակություններին, որ հանցավոր այս վարչախումբը կատարեց այս կուսակցության մեջ ու ի վերջո` ընդդիմացավ։ Նա նույնպես Սասուն Միքայելյանի եւ ուրիշ շատերի հետ միացել էր Համաժողովրդական շարժմանը։ Հենց այդ պատճառով նա հեռացվել է կուսակցությունից»։

Կենտրոնը կոչ է անում շարժման մեջ ընդգրկված բոլոր քաղաքական ու հասարակական կազմակերպություններին, իր համակիրներին` ամեն կերպ սատարել Մեսրոպ Մեսրոպյանին: «Նրա հաղթանակը կլինի մեզնից յուրաքանչյուրի հաղթանակը», - ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG