Մատչելիության հղումներ

Բուշը ժամանել է Եգիպտոս


ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշն այսօր ժամանել է Եգիպտոս եւ հանդիպել իր պաշտոնակից Հոսնի Մուբարաքի հետ:

Մեկնաբանները կարծիք են հայտնում, որ Բուշը, որը Եգիպտոս է ժամանել Սաուդյան Արաբիայից, այս այցելության ընթացքում էլ հազիվ թե կարողանա հասնել այն նպատակներին, որոնց ձգտում էր իր նախագահության ողջ ընթացքում՝ խաղաղություն եւ ժողովրդավարություն հաստատել Մերձավոր Արեւելքում:

Սպասվում է, որ Եգիպտոսում Բուշը կքննարկի այն հարցը, որն ամենից շատ է անհանգստացնում արաբ ղեկավարներին՝ Իրանի աճող ազդեցությունը տարածաշրջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG