Մատչելիության հղումներ

Բուշը ելույթ ունեցավ Իսրայելի խորհրդարանում


ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշն այսօր ելույթ է ունեցել Իսրայելի խորհրդարանում՝ հրեական պետության 60-ամյակի առթիվ:

Բուշն ասել է, որ Իսրայելը ժողովրդավարական երկիր է եւ պաշտպանվելու իրավունք ունի:

«Որեւէ պետություն պարտավոր չէ բանակցել մարդասպանների հետ, որոնք երդվել են ոչնչացնել այդ պետությունը», - կարծիք է հայտնել Բուշը:

Միաժամանակ, նա վստահություն է հայտնել, որ ի վերջո պաղեստինցիներն էլ կունենան ժողովրդավարական պետություն, որը խաղաղ կգոյակցի Իսրայելի հետ:

Մինչդեռ պաղեստինցիներն այսօր նշում են Աղետի օրը՝ 1948 թվականին հրեական պետության հռչակումից հետո հարյուր հազարավոր պաղեստինցիներ լքեցին իրենց տները կամ տեղահանվեցին իսրայելական զորքերի կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG