Մատչելիության հղումներ

Արտակարգ աշխատանքային հնարավորություն. «Ազատություն» ռադիոկայանի Երեւանի բյուրոյի ղեկավար


«Ազատություն» ռադիոկայանը` անկախ, միջազգային լրատվական եւ հեռարձակման կազմակերպությունը, ընդունում է հայտեր լրատվամիջոցի փորձառու ղեկավարի թափուր պաշտոնի համար` իր Երեւանի բյուրոն ղեկավարելու համար: Պրահայի կենտրոնակայանի հետ համատեղ կարգավորելով աշխատանքը` հաջողակ թեկնածուն պետք է ղեկավարի ավելի քան 25 լրագրողներից կազմված մի թիմ` ռադիոյի եւ ինտերնետի համար ճշգրիտ եւ հավասարակշռված լրատվության ամենօրյա հավաքման եւ պատրաստման համար:

Պարտականություններ


Մշակել ամենօրյա ռադիո եւ առցանց ծրագրերի բովանդակություն

Ապահովել ամենաբարձր խմբագրական չափանիշներ

Ղեկավարել անձնակազմը, գրաֆիկներն ու ռեսուրսները

Կազմակերպել աշխատանքային գործընթացը

Մենտորինգ եւ թիմային աշխատանք

Բարձրացնել «Ազատության» վարկը եւ տեսանելիությունը Հայաստանի լրատվամիջոցների շուկայում:

Հմտություններ


Նվիրվածություն լրագրողական անաչառությանն ու ազնվությանը, խմբագրական մեծ հմտություններ

Լրատվական կազմակերպության ղեկավարման փորձ

Հաղորդակցվելու արտակարգ հմտություններ

Մշակել, ներկայացնել եւ իրականացնել մենեջմենթի եւ ռեսուրսների խնդիրների արդյունավետ եւ նորարական լուծումներ` սեղմ վերջնաժամկետների պարագայում

Լրագրության, միջազգային հարաբերություններում կամ հարակից ասպարեզներում համալսարանական աստիճան, կամ հավասարազոր գործնական փորձ նշված բնագավառներից մեկում

Առնվազն 7 տարվա լրագրողական փորձ, այդ թվում` օպերատիվ լրատվական կազմակերպությունում

Հայաստանի եւ հարեւան երկրներում քաղաքական, տնտեսական եւ սոցիալական հարցերի խոր գիտելիքներ, ինչպես նաեւ ընդհանուր գիտելիքներ միջազգային անցուդարձից

Հայերենի` իբրեւ մայրենի լեզվի, եւ անգլերենի վարժ գրավոր եւ բանավոր տիրապետում:

Մենք առաջարկում ենք մրցունակ աշխատավարձի փաթեթ

Դիմելու վերջնաժամկետ` մայիսի 19: Խնդրում ենք ուղարկել CV եւ ուղեկցող նամակ` անգլերեն լեզվով, հետեւյալ հասցեով`

Email: COOPEROVAJ@RFERL.ORG
Fax: +420 22 11 22 070

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG