Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Չինաստանի նախագահին


Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Չինաստանի նախագահ Հու Ձինթաոյին` տասնյակ հազարավոր մարդկային զոհեր պատճառած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Հայաստանի Հանրապետության եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ եւ բարեկամ չին ժողովրդին` Չինաստանի Սիչուան նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառած մարդկային զոհերի կապակցությամբ: Կիսում ենք զոհվածների ընտանիքների եւ հարազատների խոր վիշտը եւ մաղթում շուտափույթ ապաքինում վիրավորներին: Վստահ եմ, որ չին ժողովուրդը բավարար ներուժ կգտնի` շատ արագ վերականգնելու աղետի հասցրած բարոյական եւ նյութական վնասները»:

«Հաշվի առնելով Հայաստանի փորձը երկրաշարժի հետեւանքների վերացման գործում՝ հայտնում եմ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու մեր պատրաստակամությունը», - գրել է Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG