Մատչելիության հղումներ

Չինաստանում երկրաշարժի զոհերի թիվը մոտեցավ 12 հազարին


Երեկ Չինաստանում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի զոհերի թիվը մոտեցել է 12 հազարին:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ` Չինաստանի կառավարության ներկայացուցիչը այսօր Պեկինում կայացած ասուլիսի ժամանակ հրապարակել է տվյալ պահի դրությամբ հաստատված տվյալները, ըստ որոնց` աղետի հետեւանքով զոհվել է 11 հազար 921 մարդ:

Չինաստանի պետական «Սինխուա» լրատվական գործակալության վկայությամբ, առնվազն 10 հազար մարդ փլատակների տակ է մնացել միայն մեկ բնակավայրում` Սիխուան նահանգի Միանժու քաղաքում:

7.8 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը 112 հազար բնակչություն ունեցող Վենչուան շրջանում էր, որտեղից աղետի հետեւանքների վերաբերյալ տեղեկություններ դեռեւս չկան:

Չինաստանի նախագահ Հյու Ձինտաոն իշխանություններին կոչ է արել առավելագույն ջանքերը գործադրել երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար:

Աղետի կապակցությամբ Չինաստանին ցավակցություններ են հղել եւ իրենց օգնությունն են առաջարկել ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Եվրամիությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG