Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի միջնորդական առաքելության նախկին ղեկավար Վլադիմիր Կազիմիրովը «Վրեմյա նովոստեյ» թերթում հրադադարի հաստատման 14-֊ամյակի կապակցությամբ այսօր հրապարակած հոդվածում փաստում է, որ ժամանակին դժվար է եղել կողմերին հրավիրել մի սեղանի շուրջ, եւ հրադադարի վերաբերյալ համաձայնագիրը կողմերն առանձին֊-առանձին են ստորագրել:
«Մեկտեղել կողմերի ներկայացուցիչներին՝ կնշանակեր ժամանակ վատնել եւ կորցնել շանսը` եթե իրադրությունը փոխվեր ռազմաճակատում: Ստիպված տեքստը կրկնեցինք երեք առանձին թղթերի վրա, որպեսզի երեք կողմերն առանձին-֊առանձին ստորագրեն այն»,֊ - վերհիշում է ռուսաստանցի դիվանագետը:
Նրա վկայությամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը համաձայնագիրը ստորագրեց Բաքվում մայիսի 9-֊ին՝ ռուսաստանցի միջնորդի ներկայությամբ: Հաջորդ օրը Երեւանում պայմանագիրը ստորագրեց Հայաստանի այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, իսկ մայիսի 11֊-ին՝ ղարաբաղյան բանակի հրամանատար Սամվել Բաբայանը:
«Այս երեք թղթերը, որոնցից յուրաքանչյուրի վրա դրված էր մեկ կողմի ստորագրությունը, դարձան Ղարաբաղում հրադադարի հաստատման վերաբերյալ համաձայնագիր: Այն չէր պահանջում խորհրդարանների կողմից վավերացում, փոխարենը հավանություն էր արժանացել ժողովուրդների կողմից: Չափազանց կարեւոր է, որ լռելյայն համաձայնությամբ համաձայնագիրը անժամկետ է»,֊ - փաստել է Վլադիմիր Կազիմիրովը: