Այսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելեց կենտրոնական հավաքակայան, ծանոթացավ գարնանային զորակոչի ընթացքին, հանդիպեց զորակոչիկներին ու զրուցեց լրագրողների հետ:
Հավաքակայանի մուտքի մոտ հավաքված ծնողներից ոմանք խոսում էին այն մասին, որ եթե ունենային հնարավորություն, կազատեին իրենց որդուն ծառայությունից: Նրանք պնդում էին, որ ապօրինի ճանապարհով հնարավոր է ազատել զորակոչիկին ծառայությունից:
Պաշտպանության նախարարը այս մասին ասաց. - «Ես կխնդրեի մեր ժողովրդին այդպիսի դեպքերի մասին իմանալու դեպքում պարզապես օգնեին զինված ուժերի ղեկավարությանը նման դեպքերի, խախտումների դեմն առնել: Բացահայտման փոքր դեպքեր միշտ էլ լինում են, պատասխանատուները պատժվում են»:
«Շարունակական աշխատանքի արդյունքում մեզ ընդհանուր մթնոլորտի, տրամադրության, բանակի հանդեպ հասարակական վերաբերմունքի փոփոխություն է պետք», - ավելացրեց Սեյրան Օհանյանը:
Նանե Սահակյան