Մատչելիության հղումներ

Եվրոպայի 17 երկրներ չեղյալ են հայտարարել Սերբիայի քաղաքացիների մուտքի վիզաների վարձավճարը


Եվրամիության 16 երկրներ եւ Նորվեգիան այսօր հայտարարել են, որ այլեւս վարձավճար չեն պահանջելու Սերբիայի քաղաքացիներից մուտքի վիզաների համար, ինչն առաջին քայլն է նրանց համար վիզաներից զերծ ռեժիմ սահմանելու ճանապարհին:

Մինչեւ այժմ Սերբիայի քաղաքացիները 60 եվրո էին վճարում Եվրամիության անդամ երկրներ մուտք գործելու համար:

Մայիսի 11֊-ին Սերբիայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու, եւ մեկնաբանները գտնում են, որ Եվրամիության այս քայլը միտված է Սերբիայի եվրոպամետ նախագահ Բորիս Տադիչին սատարող ուժերի հաղթանակն ապահովելուն:

Սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ Տադիչին հարող ուժերը եւ ծայրահեղ ազգայնական Արմատական կուսակցությունը հավասար թվով համակիրներ ունեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG