Մատչելիության հղումներ

Ամենայն հայոց կաթողիկոսը մեկնեց Վատիկան


Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը այսօր Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետ Բենեդիկտոս տասնվեցերորդի հրավերով մեկնել է Վատիկան:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի հաղորդագրության համաձայն` այցի նպատակը երկու եկեղեցիների միջեւ եղբայրական հարաբերությունների եւ համագործակցության առավել սերտացումն է:

Մայիսի 6-9-ը Գարեգին երկրորդը հանդիպումներ կունենա Բենեդիկտոս տասնվեցերորդ պապի, Քրիստոնեական միության աջակցման քահանայապետական խորհրդի նախագահ կարդինալ Վալտեր Կասպերի հետ, կայցելի Սալեզիանի Պապական համալսարան:

Մայիսի 8-ին Վեհափառը կմասնակցի Պապական արեւելյան ինստիտուտում կազմակերպված գիտաժողովին` նվիրված Հայոց Սրբազան Պատարագի արարողությանը:

Երկու քահանայապետերի մասնակցությամբ տեղի կունենա նաեւ էկումենիկ արարողություն:

Մայիսի 10-13-ը Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպումներ կունենա Իտալիայի հայ համայնքի հետ, կնախագահի Միլանի Սուրբ Քառասուն մանուկների հայկական եկեղեցու հիմնադրման 50-ամյակին նվիրված միջոցառումները:

Այցի ավարտին Գարեգին երկրորդը կայցելի նաեւ Վենետիկ` Սուրբ Ղազար կղզի, ուր հանդիպում կունենա Մխիթարյան միաբանության հետ:


(Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG