«Հայաստանում գիտությունը դեռ զարգացման փուլում է, դժվար է հատկապես երիտասարդների համար թե ֆինանսական եւ թե գաղափարական առումով, նոր մոտեցումներն ու նախագծերը չեն ընդունվում, դժվար է կոտրել կարծրացած մոտեցումները», - ասում էին երիտասարդ գիտնականները:
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի աշխատակից Հովակիմ Զաքարյանի խոսքով, այսօր գիտությամբ զբաղվող երիտասարդներին կարելի է դասակարգել երկու խմբի. նրանք, ովքեր ցանկանում են գիտությամբ զբաղվել արտասահման մեկնելու եւ հաջողության հասնելու համար, եւ նրանք, ովքեր առանց ակնկալիքների եւ գումարի պատրաստ են իրենց ներուժն օգտագործել:
Երեւանի պետական համալսարանի մագիստրատուրայի մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի ուսանող Իշխան Վարդանյանը նշում է, որ իրենց խմբի կատարած աշխատանքը շատ կարեւոր է, եւ անհրաժեշտ են լուրջ գումարներ, քանի որ իրենք զբաղվում են հակաուռուցքային դեղորայքի մշակմամբ:
«Եթե նույնիսկ լուրջ հայտնագործություն անես այստեղ, միեւնույն է, բարեկեցիկ ապագան ապահովված չի լինի, որովհետեւ գիտությունն անտեսված է, այդ իսկ պատճառով շատերը ժամանակի ընթացքում նախընտրում են բիզնեսը», - հավելեց նա:
Ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտաշխատող Աննա Դարբինյանի խոսքով, լուրջ հաջողությունների հասնելու համար պետք է համապատասխան տեխնիկա:
«Ինստիտուտներում եղածը ե'ւ բավարար չէ, ե'ւ այնքան հին է, որ դժվար է աշխատել», - ասաց Աննան:
Հովակիմ Զաքարյանը նշեց, որ գիտությանը տրամադրվող գումարներն այքան էլ քիչ չեն, ուղղակի պետք է դրանք ճիշտ վերաբաշխել, քանի որ մեծ մասը մնում է ակադեմիայում կամ էլ բաժին է հասնում կրթության եւ գիտության նախարարությանը:
«Մեր պաշտոնյաներին կառաջարկեմ այցելել տարբեր ինստիտուտներ, որպեսզի տեսնեն, թե ինչ անմխիթար վիճակում են գտնվում դրանք», - ավելացրեց նա:
Լիանա Մնացականյան