Կիրակի օրը անցկացված ընտրությունների նախնական տվյալներով` Սպիտակի քաղաքապետ է ընտրվել Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, գործարար Գագիկ Սահակյանը: Նա մոտ 300 ձայնի առավելություն ունի գործող քաղաքապետ, հանրապետական Վանիկ Ասատրյանի նկատմամբ:
Ասատրյանը մտադիր չէ բողոքարկել ընտրությունների արդյունքները, թեեւ համոզված է, որ որոշ թեկնածուներ գումար են բաժանել ընտրողներին: Երեկ երեկոյան, երբ դեռ չէր ավարտվել քվեարկությունը, գործող քաղաքապետը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Կոնկրետ թող օրինապահները գտնեն, որ դրսում` որոշ շտաբներից, որոշ թեկնածուների կողմից գումարների աճուրդ է կայանում, մեկը տալիս է մի բան, մեկն ավելացնում է»:
Սպիտակի քաղաքապետի ընտրություններում արձանագրվել է ընտրողների մեծ ակտիվություն` քվեարկությանը մասնակցել է ընտրողների մոտ 70 տոկոսը, ինչը շուրջ 10 տոկոսով ավելի է, քան նախագահական ընտրություններում էր:
Թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն այսօր առավոտյան դեռ բողոք-դիմումներ չէր ստացել թեկնածուներից:
Կարինե Սիմոնյան, Սպիտակ