Մատչելիության հղումներ

Կոնսերվատորիայի ռեկտորը վերընտրվեց


Սերգեյ Սարաջյանը դժվարացավ մեկնաբանել, թե ինչո՞ւ է ինքը ռեկտորի միակ թեկնածուն:

«Ճիշտ կլիներ, որ ուրիշները պատասխանեին այդ հարցին»,֊ - ասաց նա «Մաքս Լիբերթի»-֊ին:

Օրերս նույն իրավիճակն էր Գեղարվեստի ակադեմիայում, որտեղ վերընտրվեց գործող ռեկտոր Արամ Իսաբեկյանը, ով դարձյալ առաջադրված միակ թեկնածուն էր:

Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը կարծում է, որ այս օրինաչափությունը հատուկ է արվեստի բուհերին. - «Անհատականություններ շատ կան, բայց արվեստագետները չեն ձգտում գործադիր պաշտոնների»:

Ռեկտորին ընտրում է բուհի Մեծ խորհուրդը, որի կազմում են դասախոսներ, ուսանողներ, տարբեր արվեստագետներ, այդ թվում՝ մշակույթի արդեն նախկին փոխնախարար Կարինե Խոդիկյանը, ռուսական թատրոնի ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը: Խորհրդի նախագահը Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանն է: Նա եւս «Մաքս Lիբերթի»-ի հետ զրույցում օրինաչափ համարեց, որ Սարաջյանը ռեկտորի պաշտոնի միակ հավակնորդն էր. - «Այստեղ մրցակցության հարց չկար՝ բոլորը ընդունում են նրա համակարգը»:

«Մաքս Lիբերթի»-ի հետ զրույցում նախարար Լեւոն Մկրտչյանը շեշտեց, որ վերընտրված ռեկտորի առջեւ գերխնդիր է դրել բուհում օտար լեզուներին տիրապետող դասախոսներ պատրաստելը. - «Վստահ եմ՝ կգրավենք Իրանի եւ Հնդկաստանի ուսանողներին, կլուծվի ֆինանսական ճգնաժամը»:

Շենքային խնդիրներին էլ լուծում է խոստանում խորհրդի նախագահը՝ Արմեն Սմբատյանը: Նա մտադիր է դիմել նոր կառավարությանը: Նրա կարծիքով, կոնսերվատորիան լուրջ խնդիրներ ունի շուկա դուրս գալու հետ կապված: Ըստ դեսպանի՝ թեպետ մեր երիտասարդ երաժիշտները մրցունակ են արտասահմանում, այդուամենայնիվ նրանց համար հեշտ չէ պայքարել միջազգային մրցույթներում:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG