Մատչելիության հղումներ

Իսրայելում երկու րոպե լռությամբ ոգեկոչվեցին Ողջակիզման զոհերը


Ամբողջ երկրում երկու րոպե լռությամբ Իսրայելը այսօր հարգեց Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստների կողմից սպանված միլիոնավոր հրեաների հիշատակը:

Տեղական ժամանակով ժամը 10-ին ամբողջ երկրում հնչեց շչակների ձայնը, կանգ առավ հասարակական տրանսպորտը, ավտոմեքենաները: Փողոցներում բոլոր մարդիկ գլխահակ հարգեցին Ողջակիզման զոհերի հիշատակը:

Ողջակիզման հիշատակի օրը, DPA գործակալության փոխանցմամբ, սկսվել է չորեքշաբթի երեկոյան Երուսաղեմի Յադ Վաշեմ Ողջակիզման հուշահամալիր-ինստիտուտում կայացած արարողությամբ, որին մասնակցել են պետության ղեկավարները, օտարերկրյա դիվանագետներ, Ողջակիցումը վերապրածներ:

Վերապրածներից վեցը վառել են վեց ջահ` ի հիշատակ նացիստների կողմից սպանված վեց միլիոն հրեաների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG