Մատչելիության հղումներ

Ռուսաստանի պնդմամբ` Վրաստանը գործողություն է նախապատրաստում Աբխազիայի դեմ


Ռուսաստանը այսօր մեղադրել է Վրաստանին Աբխազիայի դեմ ռազմական գործողություն նախապատրաստելու մեջ: Ռուսաստանի արտգործնախարարությունը տարածել է հայտարարություն, որում ասված է, թե Վրաստանը 1500 զինվոր եւ ոստիկան է կուտակել Կոդորի կիրճում, որը վերահսկվում է Թբիլիսիի կողմից:

Վրաստանի պաշտպանության փոխնախարար Բաթու Քութելիան, սակայն, հերքել է այդ մեղադրանքները:

Միաժամանակ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե ստիպված է եղել ուժեղացնել Աբխազիայում եւ Հարավային Օսիայում իր խաղաղապահ զորախմբերը` այդ երկու տարածաշրջանների շուրջ աճող լարվածության պատճառով:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG