Մատչելիության հղումներ

Վրաստանը արգելափակում է Ռուսաստանի մուտքը Առեւտրի համաշխարհային կազմակերպություն


«Քանի դեռ Ռուսաստանը չեղյալ չի համարել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ ուղղակի կապեր հաստատելու մասին որոշումը, վրացական կողմը բանակցությունների չի գնա, - այսօր հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Թամար Կովզիրիձեն:

Վրաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հեռախոսային հարցազրույցում Կովզիրիձեն հայտարարել է. - «Սա վրացական կողմի նոր դիրքորոշումն է, որը բխում է նոր իրողություններից»:

Այս տեղեկությունը«Ռոյթերզ» գործակալության հետ զրույցում հաստատել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ բանակցություններ վարող ռուսաստանյան պատվիրակության անդամներից մեկը, որի ինքությունը գործակալությունը չի բացահայտում:

Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու շուրջ Ռուսաստանի Դաշնության բանակցությունները գտնվում են ավարտական փուլում: Ռուսատանի ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինն ավելի վաղ հայտարարել էր, թե Ռուսաստանը բոլոր երկկողմ ու բազմակողմ բանակցությունները կարող է ավարտել գալիք ամռանը` մինչեւ տարեվերջ դառնալով ԱՀԿ-ի լիիրավ անդամ:

Որեւէ երկիր չի կարող դառնալ ԱՀԿ-ի լիիրավ անդամ, եթե կազմակերպության անդամ երկրներից մեկը առարկություններ ունի:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG