Նորվեգիան սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Այդ մասին հայտարարել է Նորվեգիայի արտգործնախարար Յոնաս Գար Ստերեն այսօր Բաքվում ադրբեջանցի ուսանողների հետ հանդիպման ժամանակ:
«Մենք շատ անհանգստացած ենք ադրբեջանական տարածքների օկուպացման փաստով եւ դա մեծ ողբերգություն ենք համարում», - «Թրենդ» գործակալության վկայությամբ` ասել է Նորվեգիայի արտգործնախարարը:
Ստերեն ընդգծել է, որ չլուծված հակամարտությունները խոչընդոտում են ամբողջ տարածաշրջանի զարգացումը:
Ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Նամեդյարովի հետ Նորվեգիայի արտգործնախարարի հանդիպումը նախատեսված է այսօր: