Մատչելիության հղումներ

Ո՞վ կարժանանա նախագահի մրցանակին


Մինչդեռ Հայաստանի պետական Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի կարծիքով, այդ մրցանակին պետք է արժանանար կոնսերվատորիայի մեկ այլ ուսանող` Հովիկ Այվազյանը, ով, ըստ դիրիժորի, բացառիկ ընդունակություններով տենոր է եւ ամբողջ տարվա ընթացքում քրտնաջան աշխատել է:

«Թոփչյանը ոչ թե հաղթողի ընտրության արդարացիության համար է անհանգստանում, այլ անձնական շահ ունի», - ասաց Ասատուրը:

«Ես անձնական շահ չունեմ եւ այդ գումարն էլ մեզ չի հետաքրքրում, պետք է նույնիսկ մրցանակային ֆոնդը վերացնել, որպեսզի նման խոսակցություններ չլինեն», - ասաց Էդուարդ Թոփչյանը:

Դիրիժորը մրցույթն անարդար է համարում, առաջին հերթին, այն պատճառով, որ նախագահական մրցանակի ժյուրին կազմված է միայն կոնսերվատորիայի դասախոսներից, ովքեր անհատական դասեր են տվել հաղթողին: Ժյուրին, նրա կարծիքով, պետք է լինի դրսից եւ ոչ շահագրգիռ կողմ:

Էդուարդ Թոփչյանը նամակ է գրել մշակույթի նախարարին եւ երկրի նախագահին` հորդորելով չեղյալ հայտարարել մրցույթի արդյունքները:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ասաց, որ նախարարությունը իրավասու չէ որեւէ կերպ միջամտել, սակայն ինքն էլ համամիտ չէ ընթացակարգի հետ:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG