Մատչելիության հղումներ

Մեկնարկում է բրիտանական ֆիլմերի փառատոնը


Մինչեւ մայիսի 4-ը Երեւանում եւ մայիսի 6-11-ը Գյումրիում կցուցադրվի 6 ֆիլմ` «Ջեյն Օսթին», «Քավություն», «Կասանդրայի երազը», «Նոթեր սկանդալի մասին», «Սա Անգլիան է» եւ «Շոտլանդիայի վերջին թագավորը»:

«Հատկապես այս ֆիլմերն են ընտրվել, քանի որ դրանք վերջերս են նկարահանվել եւ շահել են բազմաթիվ մրցանակներ», - ասում է Բրիտանական խորհրդի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարիամ Մովսիսյանը:

Միեւնույն ժամանակ Մարիամ Մովսիսյանը զգուշացնում է, որ այս ֆիլմերը հոլիվուդյան ֆիլմերի ձեւաչափերից բավական տարբերվում են, եւ հնարավոր են ծանր հոգեբանական տեսարաններ, հետեւաբար անչափահասների ներկայությունը որոշ ֆիլմերի չի խրախուսվում :

Երեւանում տոմսերի արժեքը 500 դրամ է, իսկ Գյումրիում ֆիլմերը կարելի է դիտել անվճար: Փառատոնի հասույթը ուղղվելու է բարեգործական նպատակների:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG