Մատչելիության հղումներ

Իրանի պահպանողականները հաղթում են խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում


Պահպանողական ուղեգծի կողմնակիցները, ըստ որբաթ օրը կայացած քվեարկության նախնական արդյունքների, հաղթել են Իրանի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում:

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, ընտրությունների երկրորդ փուլում Իրանի իսլամանական հանրապետության խորհրդարանի (Մեջլիսի) 82 տեղերին հավակնում էին 160 թեկնածուներ: Քվեարկությունը տեղի է ունեցել Իրանի շուրջ 100 քաղաքներում, այդ թվում` մայրաքաղաք Թեհրանում:

Առաջին փուլը, որի արդյունքներով պահպանողականներն արդեն ապահովել էին իրենց մեծամասնությունը խորհրդարանում, տեղի էր ունեցել մարտի 14-ին:

Թեհրանում պահպանողականները, ըստ երկրորդ փուլի նախնական արդյունքների, ստացել են պատգամավորական 11 մանդատներից 10-ը: Մյուս քաղաքներում ու գյուղական վայրերում նույնպես հաղթում են պահպանողականները, թեեւ այստեղ ընդդիմադիր-բարեփոխականները ունեն որոշակի հաջողություններ: Ընդհանուր առմամբ վերջիններս կարող են ստանալ 50-70 մանդատ երկրի շուրջ 300-տեղանոց խորհրդարանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG