Մատչելիության հղումներ

Ստամբուլում կայացել է «Ի՞նչ է տեղի ունեցել 1915 թվականի ապրիլի 24-ին» թեմայով գիտաժողով


«Չնայած մինչեւ 1915 թվականը Օսմանյան կայսրությունում շուրջ երկու միլիոն հայ է ապրել Անատոլիայում, սակայն այսօր հնարավոր չէ գտնել պատմական որեւէ հետք, հասարակական որեւէ նշան, որ հիշեցնի նրանց», - Ստամբուլում երեկ անցկացված «Ի՞նչ է տեղի ունեցել 1915 թվականի ապրիլի 24-ին» թեմայով գիտաժողովի իր ելույթում ասել է լոնդոնաբնակ հայազգի պատմաբան Արա Սարաֆյանը:

Մարդու իրավունքների ընկերակցության Ստամբուլի մասնաճյուղի նախաձեռնությամբ անցկացված գիտաժողովում Սարաֆյանը նաեւ ասել է, որ Անատոլիայում հայերն ունեցել են հազարավոր սոցիալական հաստատություններ, եկեղեցիներ եւ դպրոցներ, որոնք այսօր չես տեսնի:

Ըստ «Թըրքիշ դեյլի նյուս» թերթի, մասնակիցներից մի շարք թուրք մտավորականներ քննարկել են հայերի ցեղասպանության մեղադրանքները եւ հորդորել Թուրքիային իր պատմությանը նայել «առանց անտեսելու կամ մերժելու ճշմարտությունը»:

Գրող Ռաջիբ Զարաքոլուն ասել է, որ Թուրքիայի պատմության մեջ այս օրը առաջին հերթին այն օրն է, երբ զանգվածաբար ձերբակալվեցին մտավորականներ:

«Ես նույնպես ձերբակալվել եմ գիշերով: Բայց ես, ի տարբերություն 1915-ին ձերբակալված իմ բազմաթիվ շատ հայ գործընկերների, ողջ եմ մնացել», - ասել է Զարաքոլուն:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG