Արդեն մի քանի տարի շարունակ ապրիլի 24-ին հայ երիտասարդները արտոնված բողոքի ցույց են անցկացնում Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան շենքի մոտ` պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այսօր, սակայն, իրավապահները թույլ չտվեցին անցկացնել ցույցը, քանի որ չկար իշխանությունների համապատասխան թույլտվությունը:
Իրավապահները փակել էին Թուրքիայի դեսպանատանը հարող փողոցը եւ թույլ չէին տալիս հավաքված հարյուրավոր երիտասարդներին մոտենալ դեսպանության շենքին:
Երկար բանակցություններից հետո ցուցարարները կարողացան ոստիկաններին համոզել, որ թույլ տան մեքենաներով անցնել շենքի մոտով` պայմանով, որ կհանեն մեքենաներին ամրացված Հայաստանի դրոշները եւ կանգ չեն առնի:
Հայերը, այդուամենայնիվ, անցկացրին ցույցը Թուրքիայի դեսպանությանը հարող հրապարակում: Ոստիկանները հորդորում էին նրանց հեռանալ, եւ անգամ մոտ 20 մարդու բերման ենթարկեցին, թեեւ կարճ ժամանակ անց ազատ արձակեցին:
Հայ դատի մոսկովյան գրասենյակի ղեկավար Յուրի Նավոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ այս տարի ցույցի կազմակերպման պատասխանատուն եղել է Ռուսաստանի հայերի միության Մոսկվայի կազմակերպությունը. - «Իրենց ոչ մերժել, ոչ արտոնել էին, փաստաթղթային գրագրության մեջ էին, իսկ իրենք խաբել են ժողովրդին` թե թույլտվություն կա»:
Ազա Բաբայան, Մոսկվա