Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցի օրը բողոքի ցույցեր անցկացվեցին Թել Ավիվում` Թուրքիայի դեսպանատան մոտ, եւ Երուսաղեմում` թուրքական հյուպատոսության շենքի մոտ:
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումները Երուսաղեմում այսօր սկսվեցին Սուրբ Տիրամոր եկեղեցում անցկացված հոգեհանգստյան արարողությամբ, ինչից հետո մարդիկ ուղեւորվեցին դեպի Թուրքիայի հյուպատոսության շենքը:
Այստեղ Իսրայելի տարբեր բնակավայրերից եկած մոտ երեք հարյուր բողոքավորները կրում էին «Թուրքիան է կազմակերպել հայոց կոտորածը», «Իսրայել, ճանաչիր Հայոց ցեղասպանությունը», «Ամոթ Ցեղասպանությունը անտեսողներին» մակագրություններով ցուցապաստառներ:
Երուսաղեմում Հայ դատի հանձնախմբի պատասխանատու Ժորժետ Ավագյանը նամակ հանձնեց հյուպատոսության աշխատակիցներին` Ցեղասպանությունը ճանաչելու հորդորով:
Ցույցից հետո մարդիկ ուղեւորվեցին հին քաղաք, որտեղ երթով ավարտեցին օրվա միջոցառումները:
Երեկ երեկոյան հանդիսավորությամբ բացվել էին Հայաստանից որպես նվիրատվություն ստացված եւ Ժառանգավորաց վարժարանի բակում տեղադրված 7 խաչքարերը:
Արտյոմ Չեռնամորյան, Երուսաղեմ