Մատչելիության հղումներ

Ատոմ Էգոյանի կինոնկարն ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի ֆիլմերի ցուցակում


Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Երկրպագություն» վերջին կինոնկարն ընդգրկվել է այն 19 ֆիլմերի ցուցակում, որոնք մայիսին պայքարելու են Կաննի կինոփառատոնի մրցանակների համար:

Ցուցակը չորեքշաբթի օրը հրապարակել են փառատոնի կազմակերպիչները: «Ոսկե արմավենի» գլխավոր մրցանակի համար պայքարող 20-֊րդ ֆիլմի անվանումը Ֆրանսիան կհրապարակի օրերս:

«Երկրպագություն»֊-ը դրամա է երիտասարդների մասին, ովքեր փորձում են շփվել միմյանց հետ հաղորդակցման ժամանակակից միջոցներով, մասնավորապես, ինտերնետի եւ հեռախոսային SMS֊-ների օգնությամբ: Ի վերջո, գլխավոր հերոսին հաջողվում է ստեղծել էլեկտրոնային միջոցներով միմյանց հետ հաղորդակցվող երիտասարդների մի համայնք, որոնք սկսում են հավատալ մի ողբերգության, որը երբեք տեղի չի ունեցել:

Ֆիլմում նկարահանվել է Ատոմ Էգոյանի կինը՝ Արսինե Խանջյանը: Սա Օսկարի մրցանակին ներկայացված ռեժիսորի 11-֊րդ ֆիլմն է:

Կինոփառատոնը կանցկացվի մայիսի 14-֊ից 25֊-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG