«Մշակութային տարբերություններն ու քաղաքական նպատակահարմարությունը չեն կարող խոչընդոտ հանդիսանալ Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին», - այսօր հայտարարել է Եվրամիությունում այժմ նախագահող պետության` Սլովենիայի նախագահ Դանիլա Տուրկը` անդրադառնալով Թուրքիայի հետ Եվրամիության հարաբերություններին:
Դիմելով Եվրամիության անդամ 27 պետությունների ներկայացուցիչներին` Տուրկը կոչ է արել Թուրքիայի խնդրում «պրագմատիկ մոտեցում դրսեւորել եւ վերսկսել անդամակցության բանակցությունները Անկարայի հետ»:
«Անտեսվածության զգացումը [թուրքերի մոտ] կարող է վրդովմունք առաջանցել, իսկ վրդովմունքը, իր հերթին, անկայունություն կարող է սերմանել: Մենք պարտավոր ենք մտածել այդ մասին», - ասել է Սլովենիայի նախագահը:
Սլովենիան Եվրամիության կառույցներում կնախագահի մինչեւ 2008-ի հունիսի 30-ը, որից հետո նախագահությունը կստանձնի Ֆրանսիան:
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա