Այսօր Երեւանի քրեական դատարանը Արտաշես Մաթեւոսյանին մեղավոր է ճանաչել անմիջականորեն զանգվածային անկարգությունները կատարելու մեջ եւ պայմանականորեն դատապարտել 4 տարվա ազատազրկման:
Նրա նկատմամբ սահմանվել է փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով:
Հայաստանի վճռաբեկ դատարանի մամլո ծառայությունը հիշեցնում է, որ Արտաշես Մաթեւոսյանը մեղադրվում էր այն բանի համար, որ «անմիջական մասնակցություն է ունեցել մարտի 1-ին Երեւանում հրկիզումներով, գույքի ոչնչացմամբ, իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալով, ինչպես նաեւ մարդկային զոհերի պատճառ դարձած զանգվածային անկարգություններին, ինչն արտահայտվել է նրանում, որ Մաթեւոսյանն այդ զանգվածային անկարգությունների ընթացքում հայհոյանքներ, սպառնալիքներ է տվել Գրիգոր Լուսավորչի պողոտայում հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների հասցեին եւ քարերով հարվածել Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետական պահպանության ծառայության գնդի ոստիկաններին»:
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)