Մատչելիության հղումներ

Այսօր գրքի եւ հեղինակային իրավունքի համաշխարհային օրն է


«Պետական պատվերով հրատարակվող գրքերի հեղինակային իրավունքի խախտում այժմ, կարելի է ասել, չկա», - հավաստիացրեց Էդուարդ Միլիտոնյանն ու նշեց, որ նմանատիպ խախտումներ լինում են հիմնականում մասնավոր հատվածներում:

«Իսկ առհասարակ գրքի ու գրականության նկատմամբ ունեցած վերաբերմունքը հասարակության լայն շրջանակներում հեղհեղուկ վիճակում է գտնվում», - կարծիք հայտնեց գրողը:

«Գրական հայտնի անուններ, որոնցով այսօր մենք հպարտանում ենք ու ներկայանում աշխարհին, այդ համբավն ու հռչակը չէին ունենա, եթե օտարները չգնահատեին նրանց», - համոզված է Էդուարդ Միլիտոնյանը:

Այս տարի ԱՊՀ-ի երկրներում հայտարարված է գրականության եւ ընթերցանության տարի: Այս առիթով Հայաստանը մասնակցել է արդեն Մինսկում կազմակերպված Գրքի միջազգային ցուցահանդեսին, իսկ մայիսի 1-11-ը մասնակցելու է Թեհրանում կայանալիք ցուցահանդեսին, որտեղ ներկայացվելու է վերջին 1-1,5 տարիների ընթացքում պետական եւ ոչ պետական ֆինանսավորմամբ Հայաստանում տպագրված մոտ 100 գիրք:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG