Մատչելիության հղումներ

Դավիթ Սարգսյանը նշանակվել է Կառավարության աշխատակազմի ղեկավար


Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար է նշանակել Դավիթ Սարգսյանին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Դավիթ Սարգսյանը մինչ նոր նշանակումը զբաղեցնում էր Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչության պետի պաշտոնը:

Կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Մանուկ Թոփուզյանը նախագահի ապրիլի 21-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG