Մատչելիության հղումներ

Արմեն Գեւորգյանը կշարունակի գլխավորել «Լինսի» հիմնադրամի ծրագրերի կառավարման խորհուրդը


Հայաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հրամանագրով փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար նշանակված Արմեն Գեւորգյանը կշարունակի գլխավորել «Լինսի» հիմնադրամի ծրագրերի կառավարման խորհուրդը:

Սերժ Սարգսյանը երեկ կարգադրություն է ստորագրել հանրապետության նախագահի 2000 թվականի օգոստոսի 3-ի «Լինսի» հիմնադրամի ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմը հաստատելու մաuին» կարգադրությամբ հաստատված կազմում փոփոխություններ կատարելու մասին:

Դրանց համաձայն` նախագահի աշխատակազմի ղեկավար (խորհրդի նախագահ) բառերը փոխարինվել են փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար (խորհրդի նախագահ) բառերով:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանի փոխարեն խորհրդում ընդգրկվել է նորանշանակ նախարար Գուրգեն Սարգսյանը:

Խորհրդի կազմում կատարվել է նաեւ լրացում` ընդգրկվել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արա Գյուրջյանը:

Այսօր տեղի է ունեցել «Լինսի» հիմնադրամի ծրագրերի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահը չափազանց կարեւորել է «Լինսի» հիմնադրամի հետ համագործակցությունը, եւ նշել, որ ծրագրերի հաջող իրականացումը հնարավորություն կտա հետագայում եւս գործակցությունը շարունակել ու խորացնել:

Սերժ Սարգսյանն ասել է, որ «Լինսի» հիմնադրամի ծրագրերը լինելու են իր անմիջական ուշադրության կենտրոնում: Նա հատկապես կարեւորել է երկու հանգամանք` առաջինը, որ աշխատանքներն իրականացվեն որակական շատ բարձր մակարդակով, եւ այդ առումով գործընկերների կողմից լիակատար վստահություն լինի կատարած գործի որակի նկատմամբ, եւ երկրորդը` ծրագրերը, կառույցները լինեն ժամանակակից չափանիշներին ու պահանջներին համապատասխան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG