Մատչելիության հղումներ

Աշխատանքային խումբ` նախընտրական հանդիպումներում արծարծված խնդիրների լուծման նպատակով


Հայաստանի նախագահի երկուշաբթի օրվա կարգադրությամբ, երկրի մարզերում եւ Երեւանի համայնքներում Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումների ընթացքում արծարծված հարցերի, քաղաքացիների նամակների ուսումնասիրության արդյունքում վերհանված խնդիրներն ընդհանրացնելու եւ դրանց լուծման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ` փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են նախագահի օգնականը, տարածքային կառավարման, առողջապահության, գյուղատնտեսության, էներգետիկայի եւ բնական պաշարների, կրթության եւ գիտության, ֆինանսների, տրանսպորտի եւ կապի փոխնախարարները, տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը, Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալը, կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման վարչության պետը, վարչապետի ռեֆերենտը եւ «Հայռուսգազարդ» ընկերության գործադիր տնօրենը (համաձայնությամբ):

Աշխատանքային խմբին հանձնարարվել է մինչեւ հունիսի 10-ը ամփոփել նշված այցելությունների ժամանակ արծարծված խնդիրներն ու առաջարկությունները եւ նախագահի հաստատմանը ներկայացնել դրանց լուծմանն ուղղված միջոցառումների ժամանակացույցը:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG