«Ազգ»-֊ը փաստում է. - «Այս նախագահական ընտրությունները շատ թանկ նստեցին մեզ վրա: Թանկ ու ծանր ոչ միայն այն պատճառով, որ հետընտրական իրադարձությունների հետեւանքով 10 մարդ զրկվեց կյանքից, այլեւ, որ հենց այս ընտրությունների ժամանակ ծավալված քաղաքական գործընթացները ներթափանցեցին մարդկային հարաբերություններ եւ թշնամացրին շատերին: Այսօր էլ, երբ նախագահական ընտրություններն ավարտված են, երկրի նախագահի երդմնակալության արարողությունն իրականացված, «սրա կամ նրա» կողմից լինելու մեղադրական հարցադրումը դեռ հնչում է: Եվ թեպետ արտաքուստ մի քիչ խաղաղ է, այդուհանդերձ ոչ մի բան չի փոխվել, եւ հենց այս պահին էլ «սրա» կողմնակիցը պատրաստ է հոշոտել «նրա» կողմնակցին, անգամ եթե դու որեւէ ուժի համակրում ես ոչ շահադիտական նպատակներից ելնելով: Այս ի՞նչ ժողովուրդ ենք մենք»:
Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Հայկական ժամանակ»֊-ում գրում է. - «Հայաստանում շուկայական տնտեսություն չկա: Կա Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հրամաններով կառավարվող տնտեսություն: Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը, Միքայել Բաղդասարովը կամ Ռուբեն Հայրապետյանը գործարարներ չեն: Նրանք լավ գիտեն, որ եթե հայտնվեն մրցունակ դաշտում, ապա իրենց բիզնեսը կսնանկանա: Չսնանկանալու միակ տարբերակը քաղաքական իշխանությունից կառչելն է ու մենաշնորհ մուրալը, ընտրությունների օրը ապօրինություններ եւ անկարգություններ հրահրելը: Հայաստանում տնտեսության կենտրոնացվածության աստիճանը ներկայումս ավելի բարձր է, քան կոմունիստների ժամանակ: Տնտեսության 20 տոկոսը գտնվում է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ձեռքում, իսկ վերը նշված օլիգարխների հետ միասին նրանք տնօրինում են տնտեսության շուրջ կեսը»:
«Հայոց Աշխարհ»-֊ը հայտնում է. - «Ըստ նախագահի օգնական Վիգեն Սարգսյանի, ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում տեղի ունեցած լսումների ժամանակ կոնգրեսական Հասթինգսը հայտարարել է, որ հանձնաժողովն ունի շատ լուրջ ինստիտուցիոնալ հիշողություն եւ իրենք՝ կոնգրեսականները, եւ աշխատակազմը շատ լավ հիշում են 1996 թվականի նախագահի ընտրությունները, եւ ինքն ունի լուրջ հռետորական հարց, թե արդյոք Լեւոն Տեր-Պետրոսյանն ունի՞ բարոյական իրավունք բարձրացնելու ազատ եւ արդար ընտրությունների հարցադրումն ընդհանրապես»:
«Հայք»-֊ը, հիշեցնում է, որ նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է ընտրությունը կանգ առել հենց իր թեկնածության վրա, պարզորոշ խոստովանել է, որ դա տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի խորհրդակցության արդյունքում: Թերթի մեկնաբանը զարմանում է. «Ուշադրություն դարձրեք՝ ի՞նչ գործ ունի վարչապետի թեկնածության հետ Ռոբերտ Քոչարյանը: Իսկ Սահմանադրությո՞ւնը, օրենքնե՞րը, խորհրդարանական «Հանրապետական» մեծամասնությո՞ւնը, այսպես կոչված կոալիցիա՞ն: Տիգրան Սարգսյանը շատ պարզ բան է ասում՝ որոշողները թքած ունեն այս ամենի վրա: Վարչապետի թեկնածության խնդիրը լուծել է հենց Քոչարյանը՝ խորհրդակցելով Սերժ Սարգսյանի հետ: Լավ է՝ որ խորհրդակցել է, կարող էր նաեւ չխորհրդակցել»:
«Ժամանակ Երեւան»֊-ի հոդվածագիրը, որը ներկայացել է որպես «Հայաստանի Հանրապետության քաղաքացի», գրում է. - «Ինձ համար մտավորականության չափանիշներ են Հրանտ Մաթեւոսյանը, Տիգրան Մանսուրյանը, Օհան Դուրյանը, գեղանկարիչ Հակոբ Հակոբյանը, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը, կաթողիկոս Վազգեն Առաջինը, ակադեմիկոսներ Գրիգոր Գուրզադյանը, Ռաֆայել Ղազարյանը, գրականագետ Լեւոն Ներսիսյանը, Էդմոն Ավետյանը եւ էլի մի շարք արդեն հեռացած կամ ապրող դեմքեր, որոնց իրավամբ կարելի է որակել որպես «ազգի խիղճ», մինչդեռ այսօրվա Հայաստանի մտավորական համարվող շերտի գերակշիռ մասը վերածվել է ազգի խեղճերի՝ մեդալների, շքանշանների ու կոչումների ստվերում պատսպարվող, վեհերոտ֊-հարմարվողական կեցվածքով: Տեղին է հիշել հին արեւմտյան իմաստուն մի ասույթ՝ «Յուրաքանչյուր պարգեւատրվող ստրուկ է»:
«Առավոտ»֊-ը հայտնում է. - «Երեկ ծնվեց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի երրորդ զավակը՝ Հայաստանի նոր քաղաքացի Գաբրիելա Արթուրի Բաղդասարյանը: Աղջնակը կշռում է 3 կիլոգրամ 200 գրամ, հասակը՝ 52 սանտիմետր: «Առավոտ»֊-ը երրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ սրտանց շնորհավորում է Աննա եւ Արթուր Բաղդասարյաններին եւ մաղթում, որ նա լինի նոր Հայաստանի երջանիկ քաղաքացի»:
Արմեն Դուլյան