Մատչելիության հղումներ

Սարգիս Պարունակյանը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման


Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը այսօր Սարգիս Պարունակյանին դատապարտել է 3 տարվա ազատազրկման, նրան մեղավոր ճանաչելով Քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասով` «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»:
Որպես պատասխանատվությունը եւ պատիժը ծանրացնող հանգամանք դատարանը հաշվի է առել հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը:

Դատարանը նաեւ ճիշտ է համարել Պարունակյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը եւ վճռել է այն թողնել անփոփոխ` մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:


Հովհաննես Շողիկյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG