Մատչելիության հղումներ

Ռուբեն Ոսկանյանը դատապարտվեց 2,5 տարվա պայմանական ազատազրկման եւ տուգանքի


Այսօր Կենտրոն եւ Նորք֊-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը Վանաձորի բնակիչ, ՀՀՇ-֊ի տեղի կառույցի ներկայացուցիչ Ռուբեն Ոսկանյանին դատապարտեց 2,5 տարվա պայմանական ազատազրկման՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար:

Անօրինական հրապարակային միջոցառում կազմակերպելու եւ անցկացնելու համար Ռուբեն Ոսկանյանը նաեւ դատապարտվեց տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Դատախազ Հակոբ Ղարախանյանը դատական նիստի ընթացքում հայտնեց, որ Ոսկանյանը ՀՀՇ֊-ի Լոռու մարզի կառույցի ղեկավար Աշոտ Մանուկյանի ֆինանսավոմամբ «1200֊-ական դրամ է տվել վանաձորցիներին եւ մինչեւ մարտի 1-֊ը կազմակերպել է նրանց խմբակային տեղափոխումը Երեւանի Ազատության հրապարակ»:

Ռուբեն Ոսկանյանը ընդունել է իր մեղքը: Նրա նկատմամբ սահմանվել է 1,5 տարվա փորձաշրջան:

Դատական նիստին հետեւում էր Հայաստանում ԱՄՆ֊-ի դեսպանատան ներկայացուցիչը:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG