Մատչելիության հղումներ

Հնդկաստանում ավտովթարի հետեւանքով առնվազն 44 մարդ է զոհվել


Հնդկաստանի արեւմտյան Գուջարաթ նահանգում այսօր ավտոբուսը կամրջի վրա փոխել է ուղղությունը եւ ընկել ջրանցքը, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն 44 մարդ, մեծ մասը` դպրոց գնացող երեխաներ:

Նահանգային ոստիկանությունը մտավախություն ունի, որ զոհերի թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ երկու տասնյակից ավելի երեխաներ դեռեւս չեն հայտնաբերվել:

Աղետը տեղի է ունեցել Գուջարաթի մայրաքաղաք Ահմեդաբադից մոտ 90 կիլոմետր հարավ-արեւմուտք գտնվող Վադոդարա բնակավայրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG