Մատչելիության հղումներ

Մուշեղ Հովսեփյանը՝ կանանց միջազգային օրվան նվիրված մրցույթի հաղթող


Մրցույթը կազմակերպել էին «Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնը» ԱՄՆ֊-ի Խաղաղության կորպուսի հետ համագործացկությամբ:

Այս տարի մրցույթի թեման էր` «Ինչպե՞ս եք տեսնում կնոջը առաջնորդի դերում»: Ամենամյա մրցույթը կազմակերպվել է 5-րդ անգամ: Մրցույթին մասնակցել են 6-10-րդ դասարաններում սովորող աշակերտները:

«Մրցույթի նպատակն է՝ մարզերի պատանիների գիտակցության մեջ զարգացնել գենդերային գաղափարները եւ քաջալերել երիտասարդությանը արտահայտելու իրենց մտքերը եւ կարծիքները հասարակության մեջ կանանց դերի մասին: Այս տարի նաեւ կազմակերպել ենք նույն թեմայով պաստառների մրցույթ», -տեղեկացրել է «Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի» տնօրեն Անահիտ Աբրահամյանը:


Էրիկ Ղազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG