Մատչելիության հղումներ

Բերլուսկոնին երրորդ անգամ վարչապետ կդառնա


Պահպանողական քաղաքական գործիչ եւ մեդիամագնատ Սիլվիո Բերլուսկոնին երրորդ անգամ դառնալու է Իտալիայի վարչապետ այն բանից հետո, երբ իր գլխավորած կոալիցիան ընտրություններում հաղթանակ տարավ խորհրդարանի զույգ պալատներում:

Պահպանողականները ստացան ձայների մոտ 46 տոկոսը, մինչդեռ Վալտեր Վելտրոնիի գլխավորած ձախակենտրոն ուժերը շահեցին քվեների մոտ 40 տոկոսը:

Այսօր 71-ամյա Բերլուսկոնին հայտարարել է, թե արտգործնախարար է նշանակելու Եվրահանձնաժողովի արդարադատության, ազատության եւ անվտանգության հարցերով հանձնակատար Ֆրանկո Ֆրատինիին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG