Մատչելիության հղումներ

Նախագահը կառավարության ձեւավորման շուրջ խորհրդակցական հանդիպումներ է սկսել


Նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության ձեւավորման շուրջ խորհրդակցական հանդիպումներ է սկսել քառակողմ քաղաքական կոալիցիայում ընդգրկված կուսակցությունների ղեկավարների հետ:
Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` շաբաթ օրը Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի, Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի եւ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG