«Առավոտ»-ի փոխանցմամբ` Գագիկ եւ Վարդան Ջհանգիրյանների փաստաբանները տեղեկացնում են, որ փետրվարի 23-ի երեկոյան նրանց բերման ենթարկելով Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության վարչական շենք` «շենքի առաջին հարկում հատուկ նշանակության ջոկատի երեք աշխատակիցներ հարձակվել են Գագիկ Ջհանգիրյանի եւ նրա եղբոր վրա, ծեծի ենթարկել նրանց»: Ըստ փաստաբանների տարածած հաղորդագրության` «ծեծողների մեջ ամենաակտիվը եղել է Արման Հարությունյանը [երգչուհի Շուշան Պետրոսյանի ամուսինը]»:
«Հայկական ժամանակ»-ը կանխատեսում է. - «Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան երկյակը երկրում կունենա միահեծան իշխանություն` իր ձեռքում պահելով ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի պաշտոններն ու բարձրաձայնելով, թե Հայաստանում իրենցից բացի տղամարդ չկա: Քոչարյանը կշարունակի բավարար ազդեցություն ունենալ ԱԺ-ում (նա վերահսկում է ԲՀԿ եւ ՀՅԴ ֆրակցիաներն ամբողջությամբ եւ ՀՀԿ խմբակցության մի մասը), նաեւ իր կողմից վերահսկվող անձանց կանցկացնի վարչապետի եւ փոխվարչապետի պաշտոններում: Սարգսյանն էլ, հավանաբար, արդեն մի քսան տարով իր իշխանությունը պահելու ծրագրեր ունի: Նա արդեն իր հաստիքային «ընդդիմադիր» գործիչների շուրթերով հնչեցնում է, թե հարկավոր է անցնել կառավարման խորհրդարանական համակարգի: Այդպես նա իր երկրորդ հնգամյա նախագահական ժամկետի ընթացքում կփոխի Սահմանադրությունը, կվերացնի նախագահի պաշտոնն ու կդառնա վարչապետ արդեն պառլամենտական կառավարման պայմաններում»:
«Ժամանակ Երեւան»-ը մեջբերում է Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վահան Փափազյանի կարծիքը. - «Հասարակության գիտակցության մեջ հույս է արթնացել, որ հնարավոր է ինչ-որ բան փոխել: Արդյո՞ք այդ հույսը կպահպանվի, թե՞ կսպանվի` դրա պատասխանը ես այս պահին չունեմ: Դա զգալի չափով կախված է «նոր» իշխանության քայլերից: Առաջին հերթին բոլոր ձերբակալվածները պետք է ազատ արձակվեն, շեշտում եմ` բոլորը, չկան քրեական հանցագործներ` բոլորը քաղաքական բանտարկյալներ են: Էլ չեմ ասում քաղաքական հալածանքների մասին, թե որքան մարդ է ուղղակի թաքնվում այդ հալածանքներից... Այս քաղաքական հալածանքներին վերջ պիտի տրվի, Հայաստանում պետք է ստեղծվի քաղաքական երկխոսության հնարավորություն, իսկ դա հնարավոր է միայն մեկ դեպքում, եթե հեռուստատեսությունը բացվի ընդդիմության համար, եւ հասարակությունը այդ քաղաքական բանավեճի արդյունքում կարողանա կողմնորոշվել` ով է ճիշտ, ով` սխալ: Սա է միակ ճանապարհը»:
Դաշնակցական պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը «Հայոց Աշխարհ»-ում այսպես է նկարագրում Լեւոն Տեր-Պետրոսյանին. - «Ամոթ է, որ հիմա, երբ ասում եմ առաջին նախագահ, իմ մեջ այլեւս ակնածանք չկա: Դա իմ մեղքը չէ: Երբ 1998-ին Ռոբերտ Քոչարյանի երդմնակալության ժամանակ օպերայի ճեմասրահում Լեւոն Տեր-Պետրոսյանին տեսա, շատ ուրախացա: Թեեւ որպես դաշնակցական, որպես հայ մարդ դժգոհություններս ու անձնական ցավերս շատ թարմ էին: Ուրախացա, մտածելով, փառք Աստծո, այնուամենայնիվ մտավորական է, պետական մտածողություն ունի: Բայց նա չշարունակեց այդ պարկեշտությունը պահել, եթե շարունակեր, ժողովուրդն էլ շատ բան կներեր իրեն: Ես կուզենայի, որ ե’ւ մնացողները, ե’ւ գնացողները քիչ խաբվեն ժողովրդի բազմությամբ ու քանակից»:
«Իրավունք»-ը այսօր նկարագրում է նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի դրական եւ բացասական կողմերը. - «Դրական` 1. Ընդարձակ միջազգային կապեր, 2. Պրոֆեսիոնալիզմ, 3. Նրա ընկալումը հանրության կողմից` որպես քաղաքականապես չեզոք գործչի, 4. Կազմակերպված կրիմինալի հետ կապերում նկատված չէ, 5. Համարվում է Ռոբերտ Քոչարյանի «երաշխիքը», հետեւաբար ապահովելու է Քոչարյանի կադրերի չեզոքությունը: Բացասական` 1. Հանրային ընկալման մեջ` կոսմոպոլիտիզմ գաղափարներում եւ կենսակերպում, 2. Հանրությունը նրա անվան հետ է կապում ոսկու պահուստի վաճառքը եւ դոլարի կուրսի վայրիվերումները, 3. Նրա քաղաքական ծագումնաբանությունը, սկզբում` ՀՀՇ, այնուհետ` ԱԺՄ, 4. Հանրային ընկալման մեջ` թունդ արեւմտամետություն, 5. Հանրությունն անտեղյակ է, թե ովքեր են նրա մերձավորագույն շրջապատը»:
Արմեն Դուլյան